Google Nexus 9-ը կներկայացվի հոկտեմբերի 15-ին

Google Nexus 9-ը կներկայացվի հոկտեմբերի 15-ին

404826Օրեցօր լրատվամիջոցներն ավելի ակտիվ են գրում Google Nexus 9 պլանշետի մասին, որի մշակմամբ զբաղվում է HTC ընկերությունը: Brightsideofnews.com-ը գրում է, որ նորույթը կներկայացվի մի քանի օրից` հոկտեմբերի 15-ին, և վաճառքի դուրս կգա նոյեմբերի 3-ին: Պլանշետը կարժենա $399:

Սպասվում է, որ սարքը կաշխատի Android L օպերացիոն համակարգով և կունենա 64 բիտանոց NVIDIA Tegra K1 պրոցեսոր, 8,9 դյույմանոց էկրան` Quad HD թույլատրությամբ (2560 x 1600), 3 կամ 4 ԳԲ օպերատիվ, 16 ԳԲ ներքին հիշողություն, մինչև 128 ԳԲ microSD-ի հնարավորություն:

Նշենք, որ HTC ընկերության միակ պլանշետը մինչ այժմ եղել է HTC  Flyer մոդելը, որը շուկա է դուրս եկել 2011թ.:

Աղբյուրը` brightsideofnews.com