Samsung-ը ներկայացրել է Powerbot VR9000 հզոր ռոբոտ-փոշեկուլը

Samsung-ը ներկայացրել է Powerbot VR9000 հզոր ռոբոտ-փոշեկուլը

404823Samsung ընկերությունը հայտարարել է իր նոր ռոբոտ-փոշեկուլի թողարկման մասին.  Powerbot VR9000 մոդելը, Samsung-ի նախորդ մոդելների հետ համեմատած, նորագույն Samsung Digital Inverter տեխնոլոգիայի շնորհիվ կարողանում է 60 անգամ ավելի մեծ հզորությամբ ներս քաշել օդը:

Բացի այդ` այն ունի ավելի մեծ խոզանակ, որն ապահովում է ավելի որակյալ մաքրություն, իսկ CycloneForce տեխնոլոգիան թույլ է տալիս անընդհատ պահպանել սարքի հզորությունը:

Ռոբոտն ունի անիվներ և հեշտությամբ տեղաշարժվում է` կարողանալով շրջացնել, օրինակ, լարերը և նման այլ խոչընդոտներ: Փոշեկուլն ունի նաև հեռակառավարման համակարգ, որի միջոցով օգտագործողը կարող է լազերային լույս գցել սենյակի կոնկրետ վայրերում, իսկ փոշեկուլը կհետևի այդ հետագծին: