Selfmite-ը մեծ վտանգ է ներկայացնում Android-սմարթֆոնների համար

Selfmite-ը մեծ վտանգ է ներկայացնում Android-սմարթֆոնների համար

7d302a0c81b97577fa448c2d635b6590AdaptiveMobile ընկերության մասնագետները զգուշացնում են նոր տեսակի Selfmite «որդի» մասին, որը վարակում է Android-ով աշխատող սմարթֆոնները: Selfmite-ն առաջին անգամ հայտնաբերվել է հունիսին. հեռախոս ներթափանցելուց հետո այն սկսում է SMS-ներ ուղարկել սմարթֆոնի կոնտակտներին` առաջարկելով բեռնել մի APK (Android Package) ֆայլ, որը պարունակում է վնասակար կոդը:

Selfmite-ի առաջին տարբերակն ուղարկում էր SMS միայն 20 կոնտակտների, իսկ դրա նոր մոդիֆիկացիան փորձում է հաղորդագրություն ուղարկել օգտագործողի բոլոր կոնտակտներին, ընդ որում` պարբերաբար: Մեկ շաբաթվա ընթացքում Selfmite-ի միջոցով ուղարկված հաղորդագրությունների թիվն անցել է 150 հազարը: Եվ եթե օգտագործողը չի օգտվում տվյալ պահին Sms-փաթեթից, ապա ֆինանսական վնասը կարող է շատ մեծ լինել:

Վիրուսը շատ արագ է տարածվում, այնպես որ զգուշացեք կասկածելի հղումներ պարունակող SMS-ներից:

Աղբյուրը` computerworld.com