Փուչիկ, որի միջոցով կարելի է հաղորդագրություն ուղարկել (վիդեո)

404867Դիզայներ Դեյվիդ Կոլոմբինին ստեղծել է մի սարք, որը նախատեսված է հատկապես ռոմանտիկ մարդկանց համար:  Դիզայների ստեղծածը թույլ է տալիս  համակարգչի վրա մուտքագրել ցանկացած տեքստ, որը տպագրվում է թղթի վրա, ավտոմատ կերպով ծալվում ու ամրանում փուչիկին: Վերջինս հերթին վեր է բարձրանում ու սկսում իր ճանապարհորդությունը և տեղ հասնելուն պես պայթում, իսկ հաղորդագրությունը կարող է ընկնել ցանկացած վայրում ու ընթերցվել ցանկացած մարդու կողմից:

404866

Առայժմ դիզայների ստեղծած սարքը հասանելի չէ ցանկացողներին, քանի որ դրա վրա դեռ տարվում են աշխատանքներ, սակայն ապագայում ծրագրվում է օգտագործել նման փուչիկներ տարբեր թանգարաններում, ցուցահանդեսներում և փառատոնների ընթացքում:

Աղբյուրը` Wired