Samsung-ն արագացրել է Wi-Fi կապի արագությունը մոտ 5 անգամ

wifi access pointSamsung Electronics ընկերությունը մշակել է տեխնոլոգիա, որը թույլ է տալիս Wi-Fi կապով տվյալներ փոխանցել մինչև 575 ՄԲ վայրկյանում արագությամբ: Նոր ստանդարտը ներդրվելու է հարավկորեական արտադրողի նոր սերնդի սարքերում:Մինչ այժմ Wi-Fi կապով փոխանցվող տվյալների առավելագույն արագությունը 108 ՄԲ/վրկ էր, ընդ որում` այս արագությունը նվազում է, եթե Wi-Fi բաժանող սարքին միացած է մի քանի համակարգիչ/սմարթֆոն/պլանշետ:

Սպասվում է, որ նոր տեխնոլոգիայով սարքերը վաճառքում կլինեն արդեն հաջորդ տարվա ընթացքում:

Աղբյուրը` Samsung