Սթիվ Ջոբսի կառուցած աշխարհը (ֆոտո)

Սթիվ Ջոբսի կառուցած աշխարհը (ֆոտո)

Էլեկտրոնիկայի արտադրության մեջ հաջողության մարմնացում Սթիվ Ջոբսը մահացավ 3 տարի առաջ: Apple ընկերությունն ու իր նորարարությունները կապված են հենց Ջոբսի հետ, ով ցույց տվեց ամբողջ աշխարհին, թե ինչպիսի տեսք կարող են ունենալ այս կամ այն իրերը:

Իհարկե, iPhone-ը ամենահայտնի արտադրանքներից մեկն է, սակայն հիշենք նաև հայտնի դարձած այլ սարքեր՝ բարակ նոութբուք, անձնական համակարգիչ, մկնիկ և այլն:

Ներկայացնենք Apple-ի հայտնի սարքերից մի քանիսի պատմությունը:

Ճիշտ MP3 նվագարկիչ
1
Apple ընկերությունը չէր շտապում թողարկել սեփական նվագարկիչը. Diamond Rio-ն iPod-ից 3 տարի շուտ թողարկվեց: Համաձայն Սթիվ Ջոբսի կենսագրությանը` ընկերությունը սպասում էր այն պահին, երբ հնարավոր կլիներ հարմար մոդել ստեղծել: Apple-ի ժամը հասավ Toshiba-ի փոքրիկ չափսերի կոշտ սկավառակների դուրս գալուց հետո: Ամերիկացիներն օգտագործեցին այն ֆլեշ-հիշողության փոխարեն, քանի որ այն ժամանակ սարքը չէր կարող լավ որակով շատ երգեր պարունակել: Արդյունքում՝ iPod-ը դարձավ աշխարհի ամենահայտնի նվագարկիչը, որի վաճառքը սկսեց նվազել միայն iPhone-ի դուրս գալուց հետո:

Apple-ը գումար աշխատեց ոչ միայն տեխնիկայով, այն նաև առաջինը կազմակերպեց երաժշտության և հավելվածների օնլայն վաճառք:

iMac. համակարգիչ ցանցի համար
2
Անձնական համակարգիչներին, որոնք 20-րդ դարի 90-ականներին գրավեցին շուկան, փորձում էր դիմադրել Sun ընկերությունը «համակարգիչը ցանց է» գաղափարով. գործողություների մեծ մասն իրականացվում էր սերվերի միջոցով (երբ համցանցը միացված էր), և հենց դրա վրա էլ պահպանվում էին օգտագործողի տվյալները: Արդյունքում անձնական համակարգիչները հաղթեցին, իսկ iMac-ը հիշվեց ոչ միայն կիսաթափանցիկ կաղապարով, այլ նաև ճկուն սկավառակի բացակայությամբ:

Առաջին անձնական համակարգիչը
3
Առաջին անձնական համակարգիչը համարվում է Altair-8800-ը: Իրականում սա կիսահաղորդիչներով առաջին անձնական համակարգիչն է, քանի որ ոմանք հավաքում էին անձնական համակարգիչներ նույնիսկ լամպերով: Սակայն միայն Սթիվ Ջոբսն ու Սթիվ Վոզնյակը (Apple-ի համահիմնադիրները) ստեղծեցին հարմար համակարգիչ ոչ միայն համակարգչային մասնագետների, այլև սովորական օգտագործողների համար: Apple-ի համակարգիչների հաջողությունը մի փոքր նվազեց IBM PC-ի տարածումից հետո, սակայն Ջոբսի ընկերությունը հավասարեցրեց հաշիվները. 2005թ. «կապույտ հսկան» վաճառեց իր բիզնեսը, իսկ Apple-ը շարունակեց մնալ շուկայում:

Գրաֆիկական օպերացիոն համակարգ
4
Mac OS-ի պատմությունը բավականին հայտնի է. 1984թ. Apple-ն առաջինը ստեղծեց անձնական համակարգիչ գրաֆիկական օպերացիոն համակարգով (տեղեկատվությունն էկրանին երևում էր պատահական նկարներով, այլ ոչ թե սիմվոլներով): Այնուամենայնիվ, Apple-ին չհաջողվեց արգելել Microsoft-ին և այլ ընկերություններին նմանատիպ ապրանք ստեղծել, այդ իսկ պատճառով առաջին գրաֆիկական ՕՀ-երը Xerox-ը ներկայացրեց 3 տարի ավելի շուտ: Նրանից էլ միտքը վերցրին մյուսները: Apple-ի ՕՀ-ն մի քանի փոփոխությունների ենթարկվելուց հետո այսօր ևս շարունակում է մնալ համակրգիչներին, իսկ Xerox-ն իր մոդելով կոմերցիոն հաջողություն չունեցավ:

Համակարգչային մկնիկ
5
Մկնիկը հայտնագործել է Դուգլաս Էնգելբարտը 1968թ., սակայն այն դարձավ հայտնի ավելի ուշ՝ 80-ականներին, քանի որ հարմար էր միայն գրաֆիկական ՕՀ-ի կառավարման համար: Apple-ը ներառեց մկնիկը անձնական համակարգչի արտաքին սարքերի մեջ: Ջոբսի միտքը մեկ սեղմակով մկնիկի վերաբերյալ վեճեր առաջացրեց և մեծ հաջողություն չունեցավ: Սակայն, երբ նման տեխնոլոգիաներն արդեն հասանելի էին, Apple-ը լուծեց սեղմակների քանակի հետ կապված խնդիրը և մակերևույթը դարձրեց սենսորային:

Ճիշտ նոութբուք
6
Գրեթե միշտ սովորական նոութբուքների կողքին եղել են ավելի կոմպակտ և բարակ մոդելները: Պարզապես դրանք մի քանի անգամ ավելի թանկ արժեին: Macbook Air-ով Սթիվ Ջոբսին հաջողվեց ստանալ բարակության, կոմպակտության և մատչելի գնի համադրություն: Macbook Air-ի համար Intel ընկերությունը թողարկեց հատուկ տուփով պրոցեսոր, որպեսզի այն ավելի բարակ լինի:

Ասում են՝ Sony-ն նախանձախնդրությամբ հետաքրքրվել է Intel-ից, թե ինչու այն պրոցեսորը չի առաջարկել իրենց, ինչին հետևել է պատասխանը՝ դուք չեք հարցրել` արդյոք հնարավոր է նման մի բան ստեղծել, թե ոչ:

Տասնամյակի restart-ը
7
2010թ., ներկայացնելով պլանշետը, Apple-ն ինչ-որ չափով ուղղում է գրպանի համակարգիչ Newton-ի անհաջող արտադրության հետ կապված իր սխալը: Մինչև iPad-ի առաջ գալը պլանշետները 10 տարի է, ինչ վաճառվում էին: Նկարին 2001թ.-ի Windows մոդելն է. սարքը ստացվել էր չափազանց ծանր և թանկարժեք զանգվածային վաճառքի համար: Սակայն Ջոբսի ընկերությունը կրկին լուծում գտավ, որով հաշվի առավ և՛ սպառողների ցանկությունը, և՛ տեխնոլոգիական հնարավորությունները:

Աղբյուրը՝ lenta.ru

Թեգեր: iMac, MP3 Player