Google Glass-ի հավելվածը կօգնի խուլերին շփվել (վիդեո)

Google Glass-ի հավելվածը կօգնի խուլերին շփվել (վիդեո)

glassԼսողության խնդիրներ ունեցող մարդկանց դժվար է շփվել այն մարդկանց հետ, ովքեր չգիտեն ժեստերի լեզուն: Նրանց օգնելու համար ստեղծվել է մի հավելված, որը նախատեսված է Google Glass խելացի ակնոցի համար:

Georgia Tech ընկերության մշակած հավելվածն աշխատում է սմարթֆոնի հետ համատեղ, որի վրա օգտագործվում է ձայնի ճանաչման ալգորիթմ: Այն մարդը, որի հետ խոսում է Google Glass ակնոց կրողը, պետք է ուղղակի խոսի հեռախոսի միկրոֆոնի մոտ, և ձայնի ճանաչման ֆունկցիան կարտաբերի տեքստը Google Glass-ի էկրանին:

Հավելվածը թույլ է տալիս տեքստի ուղղումներ անել, եթե կա դրա անհրաժեշտությունը, ինչպես նաև կարելի է որոշել տեքստի տառաչափը:

Հավելվածը կարելի է բեռնել այստեղից:

Աղբյուրը` Medgadgets.com

Թեգեր: Google Glass, ակնոց