iPhone 6-ի թողարկումից հետո աքսեսուարների վաճառքը ռեկորդ է սահմանել

iphoneNPD Group ընկերության վերլուծաբանները պարզել են, որ iPhone 6 և iPhone 6 Plus մոդելների թողարկումից հետո բարելավել են ոչ միայն Apple ընկերության, այլև աքսեսուարներ արտադրող ընկերությունների ֆինանսական ցուցանիշները:

NPD Group Weekly Tracking Service-ի վերջին տվյալների համաձայն` «խնձորային» նոր մոդելների թողարկումից հետո երկու շաբաթվա ընթացքում վաճառվել է $249 մլն դոլար ընդհանուր արժողությամբ աքսեսուար` 43% աճ գրանցելով նախորդ երկու շաբաթների համեմատ:

NPD Group-ի ներկայացուցիչ Սթիվեն Բեյքերի խոսքով` աքսեսուարների, մասնավորապես պատյանների իրացումը շատ լավ ցույց է տալիս տվյալ սմարթֆոնի պահանջարկը նվազագույնը մեկ տարվա կտրվածքով:

Աղբյուրը` appleinsider.com