Facebook Sticker-ներն արդեն հասանելի են նաև մեկնաբանություններում

Facebook սոցցանցում մեկնաբանություններ անելն արդեն ավելի հետաքրքիր կլինի.  այսուհետ Sticker-ները հասանելի կլինեն նաև օգտագործողների էջերում, խմբերում և իրադարձություններում:

Sticker-ները, այլ կերպ ասած` մեծ սմայլիկները, մինչև այժմ հասանելի էին միայն հաղորդագրություններում և Messenger հավելվածում: Մեկնաբանություններում դրանք կաշխատեն նույն կերպ. օգտագործողը կկարողանա ընտրել առաջարկվող սմայլիկներից կամ ավելացնել դրանց տեսականին Sticker Store-ից:

Նշենք, որ բոլոր Sticker-ներն առայժմ անվճար են, ինչը հնարավոր է, որ ժամանակավոր լինի: Նմանատիպ այլ ծրագրերում, օրինակ` Viber-ում կամ WeChat-ում, օգտագործողներին առաջարկվում է գնել սմայլիկների տարբեր փաթեթներ:

Աղբյուրը` Mashable.com