«Кинопоиск»-ը կդառնա օնլայն կինոթատրոն

«Кинопоиск»-ը կդառնա օնլայն կինոթատրոն

logo_19«Яндекс»-ը  «Кинопоиск» կայքի հիման վրա կստեղծի օնլայն կինոթատրոն, այս մասին հաղորդում է «Известия»-ն: Հիշեցնենք, որ «Яндекс»-ը գնել է կինոների և դերասանների մասին «Кинопоиск.ru» կայքն անցած տարի:

Սպասվում է, որ նոր կինոթատրոնը կզբաղվի նման այլ կայքերի կոնտենտի հավաքագրմամբ, այդպիսով, ծառայությունը կկարողանա օգտագործել իրավատերերի հետ արդեն գոյություն ունեցող պայմանավորվածությունները և չզբաղվել լիցենզիոն հարցերով:

Ամենայն հավանականությամբ, «Кинопоиск»-ում հնարավոր կլինի դիտել ոչ միայն անվճար, այլև վճարովի ֆիլմեր, որոնք հասանելի կլինեն ծառայության բաժանորդներին:

Tvigle օնլայն կինոթատրոնի ղեկավար Եգոր Յակովլևի խոսքով` տեխնիկապես նման կինոթատրոն ստեղծելը անհնար կլինի, քանի որ «Яндекс»-ը հազիվ թե կարողանա տեղադրել «Кинопоиск»-ում էջ ունեցող ֆիլմերի 10%-ը:

Նշենք, որ «Кинопоиск» կայքը շաբաթական ունենում է ավելի քան 6 մլն օգտագործող: «Яндекса»-ի ներկայացուցիչներն առայժմ փորձում են հեռու մնալ այս թեմայով մեկնաբանություններ տալուց: