Review. Sony Xperia Z Ultra սմարթֆոն (վիդեո)

Review. Sony Xperia Z Ultra սմարթֆոն (վիդեո)

111

Sony Xperia Z Ultra-ն ամենամեծ սմարթֆոնն է Full HD էկրանով: Այն նաև բավականին հզոր է: Սարքն ավելի լավ է պաշտպանված խոնավությունից և փոշուց, քան նույնիսկ Xperia Z-ը, միևնույն ժամանակ սմարթֆոնի հաստությունը չի գերազանցում 6.5մմ-ը

Եթե չափսերը հաշվի չառնենք, ապա Xperia Z Ultra-ն տեսքով գրեթե նույնն է, ինչ 2013թ. թողարկված Xperia-ն: Նույնիսկ միացման կոճակը չի փոխվել:

Սմարթֆոնի կաղապարը մինչ այսօր Xperia-ների շարքում ամենաբարակն է և առհասարակ ամենաբարակներից մեկը շուկայում: Xperia Z Ultra-ի կաղապարը պատրաստված է ապակուց և պլաստիկից: Ապակուց է պատրաստված կաղապարի ոչ միայն առջևի մասը այլ նաև հետին հատվածը:

Չնայած սմարթֆոնի չափսերին` այն ծանր չէ՝ ընդամենը 212գ: Հավանաբար, օգտագործվում է Sony-ի այլ սարքերից հայտնի Asahi Dragontrail ապակին:

Բջջայինը հնարավոր է 1 մետրից ավել խորասուղել ջրի մեջ և պահել այն այնտեղ բավականին երկար:

Նման պաշտպանվածության պայմաններում տարօրինակ չէ, որ սմարթֆոնը չի բացվում: Կառավարման բոլոր էլեմենտները արտաքինից են: Տեսախցիկը 8 ՄՊ է:

Մարտկոցի հզորությունը թույլ է տալիս սարքին աշխատել մինչև 16 ժամ 3G ռեժիմով և մինչև 790 ժամ լինել սպասման ռեժիմում:

Աղբյուրը՝ ferra.ru

Թեգեր: Sony, Sony Experia