Կոնցեպտ. կոշիկ, որը կարելի է հագնել առանց ձեռքերի օգնության (վիդեո)

Կոնցեպտ. կոշիկ, որը կարելի է հագնել առանց ձեռքերի օգնության (վիդեո)

Գյուտարար Սթիվեն Կաուֆմանը (Steven Kaufman) ստեղծել է Quikiks կոշիկ, որը թույլ է տալիս հագնել այն առանց ձեռքերի օգնության: Հեղինակի կարծիքով` նորույթը կհեշտացնի մոտ  50 միլիոն ամերիկացիների կյանքը, որոնք ունեն առողջական խնդիրներ:

qyfnszuiQuikiks-ն ունի շարժական կրունկ, որը հեռանում է, երբ կրողը հենում է ոտքը կոշիկին: Սա թույլ է տալիս ոտքն առանց օգնության մտցնել կոշիկի մեջ: Կաուֆմանը սկսել է աշխատել այս կոշիկի վրա, երբ իր որդու մոտ հայտնաբերվել է սկոլիոզ և նա ստիպված է եղել հատուկ կորսետ կրել` չկարողանալով կռանալ: Կաուֆմանը մոտ հինգ տարի աշխատել է Quikiks-ի ստեղծման վրա:

Quikiks-ի կոնցեպտը տեղադրվել է քրաուդֆանդինգային կայքերից մեկում և հաջողությամբ հավաքել արտադրությունը սկսելու համար միջոցներ. սպասվում է, որ կոշիկները վաճառքի դուրս կգան 2015-ի սկզբին:

Աղբյուրը` rockethub 

Թեգեր: Quikiks, կոշիկ