Google-ը պաշտոնապես ներկայացրել է Nexus 6-ը (ֆոտո, վիդեո)

Google-ը պաշտոնապես ներկայացրել է Nexus 6-ը (ֆոտո, վիդեո)

Րոպեներ առաջ Google ընկերությունն իր պաշտոնական բլոգում ներկայացրել է Nexus 9, Nexus 6 սարքերն ու Android օպերացիոն համակարգի նոր տարբերակը` Lollipop-ը:

N6-moreeverything-1600-750x404

Motorola ընկերության հետ համատեղ մշակված Nexus 6 սմարթֆոնն ունի ինովացիոն դիզայն և կաղապարի շուրը ալյումինե շրջանակ: Nexus 6-ի էկրանի անկյունագիծը 5,96 դյույմ է, իսկ թույլատրությունը` QHD: Տեսախցիկը 13 ՄՊ է, բացի այդ` սմարթֆոնն ունի ստերեո-բարձրախոսներ, որոնք ապահովում են բարձրորակ ձայն երաժշտություն լսելիս, խաղեր խաղալիս և ֆիլմեր դիտելիս:

N6-purchaseflow-1200-750x449

Հաղորդվում է, որ սարքը համալրված է Snapdragon 805 պրոցեսորով:

Nexus 6-ը վաճառքում կհայտնվի արդեն նոյեմբերին:

Աղբյուրը` Google

Թեգեր: Google, lollipop, Nexus 6