Ցուկերբերգը էբոլա հիվանդության համաճարկի դեմ պայքարին տրամադրել է $25մլն

Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը և նրա կին Պրիսցիլլան էբոլա վիրուսի դեմ պայքարին տրամադրել են $25մլն: Քայլի դրդապատճառների մասին Ցուկերբերգը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

gg

«Էբոլա համաճարակն անհրաժեշտ է հսկողության տակ պահել մոտակա ժամանակներում, որպեսզի այն դադարի տարածվել և չհրահրի համաշխարհային ճգնաժամ առողջապահության ոլորտում: Այլապես դրա դեմ կպայքարենք տասնամյակներով, ինչպես ՄԻԱՎ-ի և ՕՊՎ-ի դեմ»,- նշել է Ցուկերբերգը:

Facebook-ի հիմնադիրը հույս է հայտնել, որ իր նվիրատվությունը կօգնի մասնագետների աշխատանքին, որոնք բոլոր հնարավոր միջոցներով փորձում են վերացնել համաճարակը: Գումարները կփոխանցվեն  ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների հաշվեհամարներին:

Էբոլա հիվանդությունը Արևմտյան Աֆրիկայում դարձել է 4447 մարդու մահվան պատճառ: Համաճարակը դուրս է եկել մայրցամաքի սահմաններից. վիրուսի կրողներ են հայտնաբերվել ԱՄՆ-ում, Գերմանիայում, Չեխիայում, Նորվեգիայում և Իսպանիայում: Բելգիայում և Լեհաստանում նման ախտանշաններով մարդիկ հոսպիտալացվել են: Ըստ Առողջապահության միջազգային կազմակերպության տվյալների` մոտակա 9 ամիսների ընթացքում համաճարակով կարող է վարակվել ևս 20 000 մարդ: Հիվանդության դեպքում մահվան %-ը հասել է 70-ի:

Աղբյուրը՝ lookatme.ru