Skype-ը թողարկել է հավելված` վիդեոհաղորդագրություններով փոխանակվելու համար (վիդեո)

Capture

Skype-ը թողարկել է Qik ինքնուրույն հավելվածը, որը նախատեսված է կարճ վիդեոհաղորդագրություններով փոխանակվելու համար: Ուղարկվող տեսանյութերի առավելագույն տևողությունը կարող է լինել 42 վայրկյան:

Հաղորդագրությունների ձայնագրման ժամանակ կարելի է օգտագործել սմարթֆոնի հիմնական կամ դիմային տեսախցիկը, ինչպես նաև նախապատրաստել մինչև 12 տեսանյութ, յուրաքանչյուրը` հինգ վայրկյան տևողությամբ, որոնք կարելի է ցանկացած ժամանակ օգտագործել սթիքերների կամ սմայլերի փոխարեն: Հաղորդագրությունները կարելի է ձայնագրել նաև առանց ինտերնետ միացում ունենալու:

Qik հավելվածն աշխատում է Skype-ի կամ Microsoft-ի այլ ծառայությունների հետ համակցված, ինչպես նաև ունի խմբային խոսակցությունների հնարավորություն: Ձեր ուղարկած հաղորդագրությունները սմարթֆոնի հիշողության մեջ կպահպանվեն երկու շաբաթ, իսկ ստացված վիդեոհաղորդագրությունները պահպանելու հնարավորություն հավելվածը չի տալիս:

Qik-ը հնարավոր է բեռնել App Store-ից, Google Play-ից և Windows Store-ից:

Qik-ը վիդեոահաղորդագրությունների փոխանակման վեբ-ծառայություն է, որը ստեղծվել է 2007 թվականին: 2008-ին այն հավաքել է 3 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2009-ին` 5,5 մլն: 2011 թվականին Skype-ը գնել է այն 150 մլն դոլարով: