Apple-ը «սխալմամբ» ցուցադրել է iPad Air 2-ն ու iPad mini 3-ը

Apple-ը «սխալմամբ» ցուցադրել է iPad Air 2-ն ու iPad mini 3-ը

405166Նոր iPad պլանշետների թողարկումից մեկ օր առաջ Apple ընկերությունը սխալմամբ թարմացրել է iPad User Guide-ը, որտեղ ցուցադրված են նոր սերնդի մոդելները` iPad mini 3 և iPad Air 2: Ուղեցույցից երևում է, որ երկու մոդելներն էլ կունենան մատնահետքի Touch ID սենսոր: Ինչ վերաբերում է դիզայնին, iPad mini 3 -ն ու iPad Air 2-ը նման են նախորդ մոդելներին:

Հայտնի է դարձել, որ iPad Air 2-ը կստանա կատարելագործված տեսախցիկ` Burst Mode տեխնոլոգիայով:

405167

Հիշեցնենք, որ iPad Air-ն ու iPad mini Retina-ն կներկայացվեն Երևանի ժամանակով այսօր երեկոյան: Սպասվում է, որ iPad Air 2-ը կստանա A8X ավելի արագ պրոցեսոր: Իսկ թե ինչ նորամուծություն է ունենալու iPad mini-ն Touch ID-ից բացիմ, առայժմ պարզ չէ:

Աղբյուրը` Apple