iPad Mini 3. ավելի արագ ու արդեն Touch ID-ով

iPad Mini 3. ավելի արագ ու արդեն Touch ID-ով

Apple-ը քիչ առաջ ներկայացրեց հաջորդ սերնդի iPadMiniDetails պլանշետը, որն ունի 7.9 դյույմանոց էկրան: Սարքն առաջարկվում է արծաթագույն, մոխրագուն և ոսկեգույն տարբերակներով: Պլանշետը հնարավոր կլինի պատվիրել արդեն ուրբաթ օրը, իսկ վաճառքը կմեկնարկի հաջորդ շաբաթ: Սարքի գինը սկսվում է $399-ից:

iPad mini 3-ն ունի A7 պրոցեսոր, 5 ՄՊ iSight տեսախցիկ, որը նկարահանում է 1080 HD վիդեո: Պլանշետը համալրված է նաև մատնահետքի Touch ID սենսորով:

iPadMini3

Նշենք, որ պլանշետի թողարկումն այնքան էլ անակնկալ չեղավ, քանի որ երեկ ընկերությունը սխալմամբ իր կայքում տեղադրել էր նոր iPad-ների նկարներն ու տեխնիկական պարամետրերը:

Թե ինչպիսի հաջողություն կունենա  iPad mini 3-ը, դժվար է ասել, քանի որ դրա գլխավոր մրցակիցը դարձել է iPhone 6 Plus ֆաբլետը, որն ունի 5.5 դյույմ անկյունագծով էկրան:

Աղբյուրը` Mashable.com