Apple-ը ներկայացրեց iPad Air 2 պլանշետը

apple_ipad-047

Apple ընկերությունը րոպեներ առաջ ներկայացրեց իր iPad Air 2 պլանշետը, որն ավելի բարակ է, քան նախորդ սերնդի iPad Air-ը: Սարքի հաստությունը 6.1 մմ է`18%-ով ավելի բարակ, քան 7.5 մմ հաստություն ունեցող iPad Air-ը:

Պլանշետը համալրված է նոր 64 բիտանոց A8X պրոցեսորով, որը 40%-ով ավելի արագ է աշխատում, քան առաջին iPad Air-ը: Լուսանկարվելու սիրահարները շատ կուրախանան, քանի որ iPad-ի տեսախցիկը բավական կատարելագործվել է. այժմ այն 8 ՄՊ է և նկարահանում է 1080p full HD վիդեո: Դիմային տեսախցիկը նույնպես կատարելագործվել է, այն ավելի լավ է ճանաչում օգտագործողի դեմքը:

iPad Air 2-ը համալրված է մատնահետքի Touch ID սենսորով, որը ներդրված է Home կոճակում: Մարտկոցի աշխատանքը բավարարում է 10 ժամ, ինչպես նախորդ iPad-ների դեպքում: Apple-ն ավելացրել է նաև 802.11ac Wi-Fi մոդուլ:

iPad Air 2-ի գներն են` $499 (16 ԳԲ), $599 (64 ԳԲ) և $699 (128 ԳԲ): 4G LTE տարբերակն ավելի թանկ կլինի` $629 (16 ԳԲ), $729 (64 ԳԲ) և $829 (128 ԳԲ): Նախնական պատվերները կմեկնարկեն հոկտեմբերի 17-ին, իսկ վաճառքը կմեկնարկի արդեն հաջորդ շաբաթվա ընթացքում:

Աղբյուրը` Mashable.com