Google ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է երկար սպասված Nexus 9 պլանշետը, որն աշխատում է Android 5.0 Lollipop օպերացիոն համակարգով և մշակվել է HTC ընկերության հետ համատեղ: Պատվերների ընդունումը կսկսվի հոկտեմբերի 17-ին, իսկ վաճառքում սարքը կհայտնվի նոյեմբերի 3-ից:
Nexus 9-ն ունի 8,9 դյույմանոց QVGA (2048×1536) էկրան: Սարքն աշխատում է Nvidia Tegra K1 չիպով և ունի 2 ԳԲ օպերատիվ հիշողություն: Պլանշետն ունի HTC BoomSound բարձրախոսներ: Մարտկոցը 6 700 մԱ/ժ է, որը բավարարում է 9,5 ժամյա աշխատանքի համար: Սարքի չափսերն են 153,68 x 228,25 x 7,95 մմ, քաշը` 425 գրամ: microSD-ի հնարավորություն նախատեսված չէ:
Nexus 9-ը հասանելի կլինի սև և սպիտակ տարբերակներով ու երեք մոդիֆիկացիաներով` 16 ԳԲ ($399), 32 ԳԲ ($479) և 32 ԳԲ` LTE մոդուլով ($599):
Աղբյուրը` Google