Apple-ը 4 տարվա ընթացքում վաճառել է 225մլն iPad

Apple-ը 4 տարվա ընթացքում վաճառել է 225մլն iPad

Երեկ կայացած շնորհանդեսին Apple ընկերությունը մի քանի գաղտնիք բացեց` կապված պլանշետների վաճառքի հետ. Թիմ Քուքի խոսքերով` պլանշետի շուկա դուրս գալու պահից ընկերությունը վաճառել է 225մլն iPad:

Համեմատության համար Քուքը ներկայացրեց համակարգիչների վաճառքի մասին այնպիսի հայտնի ընկերությունների տվյալներ, ինչպիսիք են Acer-ը, Dell-ը, HP-ն և Lenovo-ն:

1

Պարզվեց, որ վերջիններս միևնույն ժամանակահատվածում վաճառքի քանակով զիջում են Apple-ին: Դրան մի փոքր մոտ է միայն Lenovo-ն, որը վաճառել է 59մլն տարատեսակ համակարգիչներ:

Թիմ Քուքը նաև նշել է, որ iPad պլանշետները միանգամայն գոհացնում են սպառողներին. Retina էկրանով iPad mini-ից գոհ է օգտագործողների 100%-ը:

Ներկայումս Apple սարքերի համար կա շուրջ 675 000 հավելված:

Աղբյուրը՝ Apple

Թեգեր: Apple, iPad mini