Firefox beta-ում հայտնվել է տեսազանգեր կատարելու հնարավորություն

Firefox beta-ում հայտնվել է տեսազանգեր կատարելու հնարավորություն

Mozilla-ն որոշել է, որ այժմ ժամանակն է՝ սովորական օգտագործողները ևս օգտվեն WebRTC տեխնոլոգիայից: Չնայած նրան, որ նախկինում էլ էին առանց լրացուցիչ ծրագրերի WebRTC-ի միջոցով դիտարկիչների միջև տեսազանգեր կատարելու փորձեր կատարվել, ներկայումս այդ հնարավորությունը փաթեթավորել են գեղեցիկ և հարմար ամպի մեջ: Ծրագրավորողներն այս գործառույթն անվանել են Firefox hello:

Firefox-ի բետա-տարբերակում տեսազանգով կարելի է կապ հաստատել ցանկացած օգտագործողի հետ՝ նրան պարզապես հղում ուղարկելով: Վերևի աջ անկյունում հայտնվել է ամպի նշանը, որի վրա սեղմելուց հետո հայտնվում է տեսազանգի URL-ը, որն անհրաժեշտ է ուղարկել զրուցակցին, և եթե նրա համակարգիչը կարդում է WebRTC, ապա տեսազանգը կարող է անմիջապես սկսվել՝ առանց գրանցման կամ որևէ լրացուցիչ ծրագրի:

1

Մշտական կոնտակտների համար կարող եք ստեղծել կոնտակտ-ցանկ կամ ներբեռնել այն Google-ի հաշվից, սակայն դրա համար անհրաժեշտ կլինի հաշիվը գրանցել firefox-ում, որպեսզի կոնտակտ-ցանկը պահպանելու տեղ լինի:

Մոտակա շաբաթներին Mozilla-ն պլանավորում է զարգացնել Hello-ն: Ներկայումս WebRTC-ն հասանելի է Firefox-ում, Chrome-ում և Opera-ում, որոնք այլ դիտարկիչների համեմատ գրավում են շուկայի կեսը, այնպես որ Hello-ն կարող է միանգամից օգտագործողների մեծ թիվ ունենալ:

Աղբյուր` blog.mozilla.org

Բաժիններ: Ծրագրեր, Տեխնո
Թեգեր: Chrome, FireFox, Mozilla, Opera, WebRTC