Samsung-ն ու Facebook-ը կթողարկեն վիրտուալ իրականության սարք

Samsung-ն ու Facebook-ը կթողարկեն վիրտուալ իրականության սարք

SonyՕրերս Facebook-ի հիմնադիր ղեկավար Մարկ Ցուկերբերգն ու Samsung-ի ղեկավարը հանդիպել են` ամենայն հավանականությամբ քննարկելով երկու ընկերությունների համագործակցության եզրերը: Հանդիպումից անմիջապես հետո արևմտյան լրատվամիջոցները սկսեցին ակտիվորեն գրել, որ ընկերությունները պատրաստվում են թողարկել սմարթֆոն, սակայն Korea Times-ը կասկածի տակ է դնում վերոնշյալ ինֆորմացիան` գրելով, որ հանդիպման թեման եղել է վիրտուալ իրականության սարքը:

Samsung-ի աշխատակիցներից մեկը Korea Times-ին պատմել է, որ հարավկորեական ընկերությունն աշխատելու է նման սարքի վրա, որի ծրագրային ապահովումը և դիզայնը պատրաստելու է Facebook-ը: Շատ հնարավոր է, որ խոսքը գնում է Samsung Gear VR վիրտուալ «սաղավարտի» նման սարքի մասին:

Աղբյուրը` Korea Times

Բաժիններ: Tech, Համալրիչներ