Android 5.0 Lollipop-ում թաքնված է Flappy Bird խաղ (վիդեո)

Android 5.0 Lollipop-ում թաքնված է Flappy Bird խաղ (վիդեո)

lollipopԻնչպես հայտնի է, Android-ի յուրաքանչյուր տարբերակում թաքնված է «զատիկի ձու»։ «Հեռախոսի մասին» կամ «Պլանշետի մասին» բաժնում Android-ի տարբերակի վրա մի քանի անգամ սեղմելու դեպքում օգտագործողը տեսնում է տարբեր «անակնկալներ»։

Android Jelly Bean-ում, օրինակ, հայտնվում է ժտպացող կոնֆետ, որը փակում է աչքերը, երբ շարժում ես հեռախոսը։

Մի քանի օր առաջ թողարկված Android 5.0 Lollipop օպերացիոն համակարգում նույնպես կա անակնկալ՝ Flappy Bird հայտնի խաղի մոտիվներով, որտեղ թռչնի փոխարեն կանաչ ռոբոտ է։ Մանրամասները դիտեք տեսանյութում։

Աղբյուրը՝ ubergizmo.com