Microsoft-ը հնարավոր է շուտով թողարկի կրելի սարք

Microsoft-ը հնարավոր է շուտով թողարկի կրելի սարք

vybvo7j5dbb9kk5hkylqForbes-ը գրում է, որ Microsoft ընկերությունը ծրագրում է շուտով հանրությանը ներկայացնել իր սեփական կրելի սարքը՝ հետ չմնալով Apple-ից և Google-ից։ Աղբյուրը նշում է, որ խոսքը խելացի ժամացույցի մասին է, որը կհետևի օգտագործողի սրտի աշխատանքին և կաշխատի մի քանի օպերացիոն համակարգերի հետ։

Սպասվում է, որ սարքի մարտկոցը կբավականացնի երկու օր, ինչը բավական լավ հատկանիշ է։ Խելացի ժամացույցը նախատեսվում է թողարկել ու վաճառքի հանել Ամանորից առաջ։

Այն մասին, որ Microsoft-ն աշխատում է սեփական կրելի սարքի ստեղծման ուղղությամբ, հայտնի դարձավ դեռ ս․թ․ հուլիսին։

Աղբյուրը՝ Forbes.com