Ադրբեջանցի հաքերներն ակտիվացել են` կոտրելով մի շարք կայքեր

Ադրբեջանցի հաքերներն ակտիվացել են` կոտրելով մի շարք կայքեր

CaptureԱդրբեջանական «ԱնտիԱրմենիա» խումբն սկսել է ակտիվանալ։ Այս մասին տեղեկանում ենք տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանից։ Ըստ նրա՝ ակտիվացումը կապված է Ադրբեջանի անկախության օրվա և հենց «ԱնտիԱրմենիա»-ի ստեղծման տարեդարձի հետ։

Հարձակումների ալիքն արդեն սկսել է։ Կոտրվել են արդեն տասնյակից ավել կայքեր։ Դրանց թվում է Հայաստանի ազգային պատկերասրահի կայքը։ Կոտրել են նաև Արարատ բանկի կայքը, որի ղեկավարությունը մինչ այժմ հայտարարություն չի տվել՝ պարզաբանելով՝ տվյալների արտահոսք եղել է, թե ոչ։

Այս պահին կոտրված կայքերի ցանկն է․

Araratbank.am

Gallery.am

Hayastan.am

Genocide.am

Foi.am

armauthor.am

Papaya.am

Hotels.am

Hyuranoc.am

Yelaket.am

Loveyou.am

Yevarivas.am

Magnis.am

Barcamp.am

Led.am

Աղբյուրը՝ http://www.banman.am/