Թողարկվել է «Անահիտ» մուլտֆիլմի պաշտոնական թրեյլերը

Թողարկվել է «Անահիտ» մուլտֆիլմի պաշտոնական թրեյլերը

anahitԴեկտեմբերի կեսերին էկրան կբարձրանա Ղազարոս Աղայանի հեքիաթի հիման վրա նկարահանված «Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմը, որի պրոդյուսերական աշխատանքներով զբաղվում է Sharm Pictures ընկերությունը:

Այսօր թողարկվել է մուլտֆիլմի առաջին պաշտոնական թրեյլերը:

Մուլտֆիլմի նկարահանումը սկսվել է դեռևս 2010-ին` «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն»-ի կողմից: Այն հայկական երրորդ անիմացիոն լիամետրաժ մուլտֆիլմն է` Ռոբերտ Սահակյանցի «Պանդոկ»-ից և Արման Մանարյանի «Սասունցի Դավիթ» մուլտֆիլմից հետո:

Բաժիններ: Ժամանց, Կինո