Ինչպիսին է լինելու GMail-ի նոր հավելվածը (վիդեո)

Ինչպիսին է լինելու GMail-ի նոր հավելվածը (վիդեո)

gmailՑանցում է հայտնվել GMail հավելվածի նոր տարբերակի մասին տեսանյութ, որտեղ ներկայացվում է «մատերիական» դիզայն ունեցող էլ-փոստը։ Սպասվում է, որ այս նոր տարբերակը կհայտնվի Android 5.0 Lollipop օպերացիոն համակարգում և կաշխատի Yahoo և Outlook փոստային ծառայությունների հետ։

Հիշեցնենք, որ Google-ը ներկայացրեց Android 5.0 Lollipop-ը հոկտեմբերի 15-ին․ այն ունի «մատերիական» դիզայն, էներգիայի խնայողության համակարգ, աշխատանքի սինքրոնիզացում մի քանի սարքերի միջև, սարքերի հեռակա անվտանգության համակարգ և այլն։ Թե որ սարքերն են ստանալու Android 5.0 Lollipop թարմացումը, կարդացեք այստեղ։

 

Թեգեր: Android, Gmail, lollipop