Սմարթֆոններ, որոնք նկարահանում են 4K թույլատրությամբ տեսահոլովակ

Սմարթֆոններ, որոնք նկարահանում են 4K թույլատրությամբ տեսահոլովակ

4K թույլատրությամբ տեսահոլովակների նկարահանումը երկար ժամանակ հասանելի էր միայն պրոֆեսիոնալ ֆոտոխցիկներով, սակայն վերջերս Ultra-HD տեսահոլովակ նկարահանելը հնարավոր դարձավ նաև սմարթֆոններով: Ներկայացնենք, թե որ սմարթֆոններն ունեն այս հնարավորությունը։

LG
2

G Pro 2-ը ընկերության առաջին սմարթֆոնն է՝ 4K տեսահոլովակ նկարահանելու հնարավորությամբ: Այն ներկայացվել է սույն տարվա սկզբին: Սարքի պրոցեսորը Snapdragon 800 է, Full-HD էկրանի անկյունագիծը 5,9 դյույմ է։

Ultra-HD նկարահանման հնարավորությամբ ընկերության մյուս սմարթֆոնը դարձավ 2014թ.-ի LG G3-ը, որի պրոցեսորը, ի տարբերություն G Pro 2-ի, Snapdragon 801 է, իսկ էկրանը 5,5 դյույմանի է և QHD:

Samsung
3
Կորեական ընկերությունն ունի նման հնարավորությամբ մի քանի հեռախոս՝ Galaxy Note 3, Galaxy Round, Galaxy S5, Galaxy Note 4, Galaxy Note Edge և Galaxy Alpha: Շարքի բոլոր սարքերն արտադրված են նախորդ և այս տարի և ունեն այնպիսի հզոր կառուցվածք, որն օգտագործողին ոչ միայն թույլ է տալիս նկարահանել 4K տեսահոլովակներ, այլ նաև ունի շատ այլ գործառույթներ և արագ է աշխատում:

Sony
4

4K նկարահանող Sony-ի առաջին հեռախոսը դարձավ Xperia Z2-ը: Այն նաև առաջին ջրակայուն սմարթֆոնն էր՝ Ultra HD տեսահոլովակ նկարահանելու հնարավորությամբ: Աշնանն ընկերությունը հայտարարեց իր նոր բջջայիններ Xperia Z3-ի և Z3 Compact-ի դուրս գալու մասին, որոնք, իհարկե, ևս ունեն 4K-ի հնարավորություն:

Motorola
5

Ընկերությունը 4K-ով սմարֆոնների շուկա դուրս եկավ Moto X-ով: Բացի դրանից` վերջերս Google-ի և Motorola-ի կողմից ներկայացված Nexus 6-ը ևս նկարահանում է 4K:

Չինական սմարթֆոններ
6

Հայտնի է, որ Չինաստանում բազմաթիվ սմարթֆոններ են արտադրվում, որոնցից որոշները բավականին հզոր են և նաև ունեն 4K: Նման մոդելներից են՝ Lenovo Vibe Z2 Pro-ն, Vivo Xshot-ը, Xiaomi Mi4-ը, ZTE Nubia Z7-ը, Oppo Find 7-ը և OnePlus One-ը:

Աղբյուրը՝ androidinsider.ru