Apple-ը գործարկեց Apple Pay վճարային համակարգը

Apple-ը գործարկեց Apple Pay վճարային համակարգը

 

appleApple ընկերությունը գործարկել է Apple Pay սեփական վճարային համակարգը, որը հասանելի է դարձել iOS 8.1 թարմացման հետ միասին։ Համակարգը թույլ է տալիս iPhone 6, iPhone 6 Plus, iPad Air 2 և iPad mini 3 օգտագործողներին վճարումներ կատարել տարբեր հավելվածներում Touch ID մատնահետքի սկաների միջոցով։

Ընդ որում՝ կրեդիտային քարտի տվյալները մուտքագրելու կարիք չի լինի, բավական կլինի միայն լուսանկարել քարտը մեկ անգամ։ Բացի այդ՝ շատ խանութներում օգտագործողները կկարողանան վճարել՝ մոտեցնելով իրենց սմարթֆոնը հատուկ սարքին։

Ի սկզբանե Apple Pay-ը հասանելի կլինի միայն ԱՄՆ-ում, իսկ 2015թ․ այն կգործի նաև այլ երկրներում։ Apple Pay-ի հետ համագործակցող ընկերություններից են Nike-ը, McDonalds-ը, Office Depot-ը և այլն։ Վճարային համակարգով աշխատող հավելվածներից են Airbnb-ը, Uber-ը, Groupon-ը և այլն։

Աղբյուրը՝ http://www.lookatme.ru/