Ուզբեկստանում անջատել են Skype-ով, WhatsApp-ով և Viber-ով զանգերը

ErdjWJaC5-KUrAfqgljhMg-articleՈւզբեկստանի «Узтелеком» հանրային օպերատորը սկսել է արգելափակել Skype, WhatsApp, Viber և «Агент Mail.Ru»-ով կատարվող զանգերը։ Այս մասին գրում է UzNews.net-ը։

Վերոնշյալ ծրագրերն օգտագործողները հոկտեմբերի 10-ից բողոքում են վատ կապից, սակայն լրատվամիջոցները սկսել են գրել այդ մասին միայն վերջերս։ Skype-ով, WhatsApp-ով և Viber-ով հնարավոր է զանգ կատարել, սակայն կապը մի քանի վայրկյանից կտրվում է, և լսվում են միայն զրուցակցի կտրտված բառերը։ Ընդ որում՝ տեքստային հաղորդագրություններ ուղարկելու հետ խնդիր չկա։

Նախորդ շաբաթ Ուզբեկստանում անջատել են РБК և МИР հեռուստաալիքների հեռարձակումը՝ պատճառաբանելով, որ տեխնիկական խնդիրներ կան։ Ալիքները մինչ այժմ անհասանելի են։

Աղբյուրը՝  UzNews.net