Վերլուծություն․ հայկական լրատվական կայքերը՝ սեպտեմբեր ամսվա կտրվածքով

qanon.amԸստ կայքում անցկացված ժամանակի

Qanon.am-ը շարունակում է ներկայացնել հայկական լրատվական կայքերի վերլուծությունները: Այս անգամ վերլուծությունը կլինի ավելի ծավալուն. մի քանի օրերի ընթացքում շարունակաբար կլուսաբանվեն լրատվական կայքերի մասին տվյալներ՝ համաձայն տարբեր ցուցանիշների:

Ստորև բերված 2 աղյուսակներում ներկայացված են սեպտեմբեր ամսվա ընթացքում ամենից շատ այցելություններ ունեցող 29 լրատվականները, և թե յուրաքանչյուր այցելու միջինը քանի րոպե է մնացել տվյալ կայքում:

Առաջին աղյուսակում կայքերը բաշխված են ըստ այցելությունների ցուցանիշի: Ինչպես տեսնում ենք, առաջատարներն են News.am-ը, Tert.am-ը և blognews.am-ը:

N

Լրատվական

Visits

Time on site

1

News.am

3 000 000

0:05:26

2

Tert.am

2 000 000

0:03:58

3

blognews.am

1 200 000

0:03:21

4

Mamul.am

840 000

0:03:24

5

Shamshyan.com

610 000

0:05:11

6

Lragir.am

540 000

0:04:27

7

1In.am

510 000

0:04:40

8

slaq.am

450 000

0:03:34

9

Aravot.am

430 000

0:04:01

10

Asekose.am

390 000

0:04:43

11

Azatutyun.am

370 000

0:02:32

12

Civilnet.am

340 000

0:02:01

13

Panorama.am

300 000

0:02:13

14

Panarmenian.net

290 000

0:01:31

15

Hetq.am

270 000

0:02:06

16

168.am

260 000

0:02:44

17

Hraparak.am

250 000

0:03:00

18

A1plus.am

240 000

0:04:07

19

Lurer.com

230 000

0:05:31

20

Mediamall.am

190 000

0:02:47

21

Armenpress.am

170 000

0:02:37

22

Ilur.am

150 000

0:06:19

23

Araratnews.am

140 000

0:05:19

24

Yerkir.am

140 000

0:03:04

25

Operativ.am

140 000

0:02:45

26

7Or.am

120 000

0:05:45

27

Aysor.am

85 000

0:01:44

28

Times.am

80 000

0:05:59

29

Armtimes.com

70 000

0:05:08

Երկրորդ աղյուսակում կայքերը դասավորված են ըստ Time on site ցուցանիշի, որը ցույց է տալիս, թե անձը միջինում որքան ժամանակ է անցկացնում տվյալ կայքում` 1 այցելության ընթացքում: Time on site ցուցանիշը համարվում է կայքերի որակական ցուցանիշներից մեկը. այն ցույց է տալիս, թե որքանով է կայքի նավիգացիան հարմար կառուցված և որքանով են նյութերը  հետաքրիր և գրավիչ վերնագրերով. դա ստիպում է մարդկանց քլիք անել և ավելի երկար մնալ կայքում՝ մի հոդվածի փոխարեն կարդալով մի քանիսը։

Եթե այս չափանիշները համապատասխան հարթության վրա են, ապա դա ստիպում է օգտագործողին հնարավորինս երկար մնալ կայքում և շատ նյութեր ընթերցել: Ցուցանիշը որոշ չափով ներկայացնում է կայքերի որակական կոնցեպտը, սակայն պետք է հաշվի առնել, որ այն առավել բարձր կլինի նաև այն կայքերի համար, որոնք տրամադրում են ծավալուն վերլուծական նյութեր և հոդվածներ. որքան երկար է նյութը, այնքան շատ ժամանակ է անհրաժեշտ այն ընթերցելու համար, հետևաբար օգտվողն ավելի երկար է մնում տվյալ կայքում, քան պարազապես լուր ընթերցելիս այլ մեկում:

N

Լրատվական

Time on site

Visits

1

Ilur.am

0:06:19

150 000

2

Times.am

0:05:59

80 000

3

7Or.am

0:05:45

120 000

4

Lurer.com

0:05:31

230 000

5

News.am

0:05:26

3 000 000

6

Araratnews.am

0:05:19

140 000

7

Shamshyan.com

0:05:11

610 000

8

Armtimes.com

0:05:08

70 000

9

Asekose.am

0:04:43

390 000

10

1In.am

0:04:40

510 000

11

Lragir.am

0:04:27

540. 000

12

A1plus.am

0:04:07

240 000

13

Aravot.am

0:04:01

430 000

14

Tert.am

0:03:58

2 000 000

15

slaq.am

0:03:34

450 000

16

Mamul.am

0:03:24

840 000

17

blognews.am

0:03:21

1 200 000

18

Yerkir.am

0:03:04

140 000

19

Hraparak.am

0:03:00

250 000

20

Operativ.am

0:02:45

140 000

21

168.am

0:02:44

260 000

22

Mediamall.am

0:02:47

190 000

23

Armenpress.am

0:02:37

170 000

24

Azatutyun.am

0:02:32

370 000

25

Panorama.am

0:02:13

300 000

26

Hetq.am

0:02:06

270 000

27

Civilnet.am

0:02:01

340 000

28

Aysor.am

0:01:44

85 000

29

Panarmenian.net

0:01:31

290 000

Ըստ այցելությունների ժամանակի պատկերը փոխվում է, և առաջին 3 հորիզոնականներն են զբաղեցնում Ilur.am-ը, Times.am-ը և 7Or.am-ը, որոնք այցելուների թվով գտվնում են համապատասխանաբար 22-րդ (Ilur.am), 28-րդ (Times.am) և 26-րդ (7Or.am) տեղերում:

Նախորդ աղյուսակի առաջատարներն, ըստ իրեց  այցելուների՝ կայքերում մնալու ժամանակի, հայտնվում են՝ 5-րդ (News.am), 14-րդ (Tert.am) և 17-րդ (blognews.am) տեղերում:

Հիշեցնենք, որ Qanon.am-ը հայկական վարկանշային համակարգ է, որի նպատակն է մեկ հարթակում հավաքել հայկական ինտերնետ միջավայրի բոլոր կայքերը և տրամադրել վերջիններիս հաճախելիության մասին ինֆորմացիա։ Ներկայումս կայքը տրամադրում է 28 տեսակի հաշվետվություն: