Արդյո՞ք Lenovo-ն կգնի BlackBerry-ն

Արդյո՞ք Lenovo-ն կգնի BlackBerry-ն

Lenovo-ն արդեն մի քանի տարի է՝ փորձում է դառնալ շուկայի առաջատարներից մեկը: Motorola Mobility բաժինը գնելը և իր սարքերի նախկին դիզայնը փոխելը դեռևս չեն բերել ցանկալի արդյունքների: Հետևաբար նոր մի բան մտածելու ժամանակն է. լուրեր են պտտվում, թե Lenovo-ն հետաքրքրված է BlackBerry-ով:
3
Ընկերություններից ոչ մեկը լուրը պաշտոնապես չի հաստատել, սակայն ասում են, որ Lenovo-ն պատրաստ է յուրաքանչյուր ակցիայի համար վճարել $15-18, և դա այն դեպքում, երբ BlackBerry-ի յուրաքանչյուր ակցիայի շուկայական արժեքը գնահատվում է ընդամենը $10:
2
Հաշվի առնելով շուկայում BlackBerry-ի թույլ դիրքերը՝ նման գործարքը բավականին ռիսկային է Lenovo-ի համար:

Սակայն, եթե Lenovo-ի սպասումներն արդարանան, գուցե վերջինիս բախտ վիճակվի հասնել Samsung-ի և Apple-ի հաջողությանը:

Աղբյուրը՝ Phone Arena

Թեգեր: BlackBerry, Lenovo