Ford-ը ստեղծում է մեքենայի խելացի նստատեղեր (վիդեո)

Ford-ը ստեղծում է մեքենայի խելացի նստատեղեր (վիդեո)

ECG_Seat_06-600x350Ford ընկերության եվրոպական ստորաբաժանումն աշխատում է մեքենայի խելացի նստատեղի ստեղծման վրա: Այն կկարողանա կանխորոշել վարորդի սրտի կաթվածը և այդպիսով կկանխի վթարը:

Նստատեղն ունի 6 սենսորներ, որոնք չափում են վարորդի զարկերակը: Այն հիմնականում աշխատում է սենսորային զարկերակաչափերի պես, բայց, ի տարբերություն դրանց, կարիք չկա այն վարորդի մարմնին ամրացնելու: Ցուցիչները շարունակաբար վերահսկում են վարորդի սրտի զարկերի հաճախականությունը և արձագանքում որևէ շեղումների դեպքում: Եթե ցուցիչները կանխատեսում են, որ շուտով վարորդը կարող է սրտի կաթված ստանալ, դրանք մեքենան կանգնացնելու և շտապ օգնություն զանգահարելու ազդանշաններ են տալիս:

Համաձայն վիճակագրության՝ սրտի հետ խնդիրներ ունեցող վարորդների վթարի ենթարկվելու հավանականությունը 23%-ով բարձ է, իսկ ստենոկարդիայով հիվանդներինը՝ 52%-ով:

Աղբյուրը՝ The Daily Mail

Բաժիններ: Tech, Համալրիչներ