LG-ն ներկայացրել է «էմոցիոնալ» սմարթֆոն

LG-ն ներկայացրել է «էմոցիոնալ» սմարթֆոն

World IT Show 2014 ցուցահանդեսին LG ընկերությունը ներկայացրել է նոր տիպի սմարթֆոնի կոնցեպտ, որը կոչվում է LG AKA։ Սարքը հետաքրքիր է նրանով, որ  կարողանում է արտահայտել էմոցիաներ։ Ըստ ներկայացված նկարի՝ սմարթֆոնի դիմային պատյանի վրա կան անիմացիոն «աչքեր», որոնք արտահայտում են տարբեր էմոցիաներ։

405761

Հաղորդվում է, որ սմարթֆոնը փոխում է էմոցիան՝ կախված օգտագործողի վարքից և նրա օգտագործած հավելվածներից։

LG AKA-ն կթողարկվի Հարավային Կորեայում հաջորդ ամսվա ընթացքում, սարքի տեխնիկական պարամետրերի, ինչպես նաև գնի մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում։

Աղբյուրը՝ LG

Բաժիններ: Mobile, Tech