Mastercard-ը թողարկել է մատնահետքի սկաներով վճարային քարտ (վիդեո)

3fa13b735c014fa2a1f1c80026a69cc3Mastercard ընկերությունը նորվեգական Zwipe նորաստեղծ ընկերության հետ համատեղ թողարկել է վճարային քարտ, որն ունի մատնահետքի ներդրված սկաներ` Pin կոդի փոխարեն: Եթե մատնահետքը չի համընկնում տիրոջ մատնահետքին, քարտն անմիջապես արգելափակվում է:

Վճարային քարտի շնորհանդեսը կայացել է Լոնդոնում: Zwipe ընկերությունը մեծ աշխատանք է տարել` սկաները քարտի մեջ տեղավորելու համար: Սկաները ջերմակայուն է, չի վնասվում է քարտի լամինացիայի ժամանակ բարձր ջերմաստիճանից: Այն աշխատում է վճարում ընդունող սարքի էներգիայի շնորհիվ:

Նշենք, որ այս քարտով վճարում անելը շատ նման է վերջերս գործարկված Apple Pay վճարային համակարգին, սակայն Mastercard-ը կարծես թե չի վախենում մրցակցությունից, քանի որ հանդիսանում է Apple Pay համակարգի գլխավոր գործընկերներից մեկը:

Աղբյուրը` forbes.com