Տարեվերջին վաճառված iOS-սարքերի թիվը կանցնի մեկ միլիարդը

Տարեվերջին վաճառված iOS-սարքերի թիվը կանցնի մեկ միլիարդը

Արդեն այս եռամսյակի ընթացքում Apple-ի պատմության ամբողջ ընթացքում վաճառված iOS-սարքերի թիվը կանցնի մեկ միլիարդը։

iOS օպերացիոն համակարգն այժմ օգտագործվում է iPhone սմարթֆոններում, iPad պլանշետներում և iPod touch նվագարկիչներում։ Այս սարքերի վաճառքը սկսվել է 2007 թվականին, երբ Սթիվ Ջոբսը ներկայացրեց ընկերության առաջին սմարթֆոնը։ 

apple1

Իսկ առաջին iPad պլանշետը ներկայացվեց 2010-ի սկզբին։ Միայն 2014 ֆինանսական տարվա ընթացքում Apple-ը վաճառել է 250 մլն iOS-գաջեթ։ Ներկայումս վաճառված iOS-սարքերի թիվը հասել է 950 միլիոնի։

Աղբյուրը՝ Geeky gadgets