Android L-ի վերջնական տարբերակում կհայտնվի Ambient Display ֆունկցիան

Android L-ի վերջնական տարբերակում կհայտնվի Ambient Display ֆունկցիան

Moto-X-Hero-Active-Display-750x421Android L օպերացիոն համակարգը, որը կտեղադրվի սարքերում արդեն նոյեմբերի 3-ին, ունի բազմաթիվ նոր ֆունկցիաներ, որոնցից ամենահետաքրքիրը, թերևս, Ambient Display ֆունկցիան է: Այն նախատեսված է էկրանի ավտոմատ ակտիվացման համար: Երբ օգտագործողն իր ձեռքն է վերցնում հեռախոսը, առանց որևէ կոճակի դիպչելու էկրանը միանում է` ցուցադրելով բաց թողնված զանգերը, հաղորդագրությունները և այլն: 

Ֆունկցիան քաջ ծանոթ է Moto X մոդել օգտագործողներին, եթե, իհարկե, վերջիններս ակտիվացրել են այն համապատասխան կարգավորումներում:

Google-ի ներկայացուցիչների խոսքով` վերոնշյալ ֆունկցիան հասանելի կլինի միայն այն սմարթֆոններում, որոնք սարքային առումով համատեղելի կլինեն Ambient Display-ի հետ:

Սպասվում է, որ Ambient Display-ը կհայտնվի Nexus 6 սմարթֆոնում, սակայն դա չի նշանակում, որ այն հասանելի կլինի միայն Nexus սարքերին:

Աղբյուրը՝ phandroid.com