Samsung-ը ներկայացրել է նոր բյուջետային սմարթֆոն

406042Samsung ընկերությունը թողարկել է նոր Galaxy Core Max բյուջետային սմարթֆոնը, որի մոդելային համարն է SM-G5108Q: Սարքն ունի 4,8 դյույմանոց Super AMOLED էկրան` 960 x 540 պիկսել թույլատրությամբ (qHD): Որպես օպերացիոն համակարգ օգտագործվում է Аndroid 4.4 KitKat-ը: Սարքը համալրված է քառամիջուկ և 1,2 ԳՀց հաճախականությամբ պրոցեսորով, 1 ԳԲ օպերատիվ հիշողությամբ, 8 ԳԲ ներքին հիշողությամբ, որը կարելի է ընդլայնել microSD-քարտով:

Սմարթֆոնն ունի երկու տեսախցիկ` 8 և 5 ՄՊ, իսկ մարտկոցի տարողությունը 2 200 մԱ/ժ է: Հեռախոսն ունի երկու SIM-քարտի հնարավորություն:

406041

Galaxy Core Max-ի չափսերն են` 136,3 x 69,6 x 8 մմ, իսկ քաշը 132 գրամ է: Թե երբ նորույթը կհայտնվի շուկայում և ինչքան կարժենա, առայժմ չի հաղորդվում:

Աղբյուրը` Samsung