Հավելված, որը լուծում է մաթ. հավասարումները` տեսախցիկի օգնությամբ (վիդեո)

PhotomathPhotoMath-ն անվճար բջջային հավելված է, որը նախատեսված է մաթեմատիկական հավասարումներ լուծելու համար։ Habrahabr-ը գրում է, որ հավելվածը շատ օգտակար կլինի դպրոցականների, ինչպես նաև նրանց ծնողների համար: Հավելվածը ստեղծել է բրիտանական Microblink ընկերությունը, որն ապագայում նախատեսում է ստեղծել նաև օնլայն բանկինգի համար նախատեսված հավելված:

Օգտագործողը պետք է միայն սմարթֆոնի տեսախցիկը պահի տեքստի վրա, և հավելվածը նախ կճանաչի թվերը, ապա կլուծի այս կամ այն հավասարումը` ցուցադրելով ճիշտ պատասխանը:

Ծրագիրը, բնականաբար, նախատեսված է դպրոցականներին օգնելու համար, և այն ցուցադրում է ոչ թե լուծումը, այլ միայն պատասխանը: Թե ինչպես է աշխատում PhotoMath-ը, դիտեք տեսանյութում:

Աղբյուրը` Habrahabr.ru