Պաշտպանիչ պիջակ, որը պատված է 50 տեսախցիկներով (վիդեո)

Պաշտպանիչ պիջակ, որը պատված է 50 տեսախցիկներով (վիդեո)

ssbkyh_aposematic_jacket_01Կորեացի դիզայներները ստեղծել են «պաշտպանիչ» պիջակ (Aposematic Jacket), որը պատված է 50 տեսախցիկներով: Կոստյումն ի սկզբանե ստեղծվել է այն նպատակով, որ կրողին կասկածելի մարդիկ մոտ չգան:

Տեսախցիկները կարելի է միացնել պիջակի ներսում տեղադրված վահանակի միջոցով, որն աշխատում է Raspberry Pi միկրոհամակարգչի հիման վրա: Միացնելուն պես Aposematic Jacket-ը սկսում է լուսանկարել տարածքն ու ուղարկում է նկարները սերվերին: Այնուհետև ծրագիրը հավաքում է նկարները` վերածելով դրանք համայնապատկերի: Ըստ դիզայներների` պիջակն արդեն իր տեսքով զգուշացնում է, որ մոտենալը վտանգավոր է:

ssbkyh_aposematic_jacket_05-640x400

Պիջակի գաղափարի հեղինակներն են Շին Սին Բեքը (Shin Seung Back), Կիմ Յոնգ Հանը (Kim Yong Hun)և  Ջիհի Շինը (Jehee Sheen):