Կորեացի դիզայներները ստեղծել են «պաշտպանիչ» պիջակ (Aposematic Jacket), որը պատված է 50 տեսախցիկներով: Կոստյումն ի սկզբանե ստեղծվել է այն նպատակով, որ կրողին կասկածելի մարդիկ մոտ չգան:
Տեսախցիկները կարելի է միացնել պիջակի ներսում տեղադրված վահանակի միջոցով, որն աշխատում է Raspberry Pi միկրոհամակարգչի հիման վրա: Միացնելուն պես Aposematic Jacket-ը սկսում է լուսանկարել տարածքն ու ուղարկում է նկարները սերվերին: Այնուհետև ծրագիրը հավաքում է նկարները` վերածելով դրանք համայնապատկերի: Ըստ դիզայներների` պիջակն արդեն իր տեսքով զգուշացնում է, որ մոտենալը վտանգավոր է:
Պիջակի գաղափարի հեղինակներն են Շին Սին Բեքը (Shin Seung Back), Կիմ Յոնգ Հանը (Kim Yong Hun)և Ջիհի Շինը (Jehee Sheen):