Google-ը ներկայացրել է Inbox «խելացի» էլ.փոստը (վիդեո)

Google-ը ներկայացրել է Inbox «խելացի» էլ.փոստը (վիդեո)

inbox-iosGmail-ի թիմը ներկայացրել է Inbox էլ.-փոստի ծառայությունը, որի գլխավոր առանձնահատկությունը նոր տեսակի ինտերֆեյսն է, որտեղ պետք չէ բացել նամակները: Gmail-ի մշակողների խոսքով` Inbox հավելվածը կցուցադրի անհրաժեշտ ինֆորմացիան գլխավոր էկրանին: Բացի այդ` Inbox-ն ունի նոր բաժիններ` «Պրոմո-ակցիաներ», «Գնումներ», «Ճամփորդություններ»: Inbox-ը թույլ կտա ստեղծել հիշեցումներ, բացի այդ` հավելվածն ինքնուրույն կավելացնի նամակին կամ ծանուցմանը օգտակար տեղեկատվություն, օրինակ` քարտեզ, խանութների հեռախոսահամար, չվացուցակ, հղումներ և այլն:

Այս պահին Inbox-ը հասանելի է միայն հրավերներով, որոնք կարելի է խնդրել հետևյալ հասցեով` [email protected]: Հավելվածն ունի վեբ, ինչպես նաև iOS և Android տարբերակներ:

Աղբյուրը` Google