Ի՞նչ համատեղ ծրագրեր ունեն Apple-ը և Nike-ը

Ի՞նչ համատեղ ծրագրեր ունեն Apple-ը և Nike-ը

overview_heroNike-ի գլխավոր տնօրեն Մարկ Պարկերը Bloomberg-ի հետ հարցազրույցում պատմել է Apple-ի հետ ունեցած համատեղ ծրագրերի մասին. «Տեխնոլոգիական տեսանկյունից Nike-ը և Apple-ը կարող են ստեղծել արտարդանք, որն անհնարին է անել առանձին: Այդ իսկ պատճառով մեր պլանի մի մասը կրելի սարքերի միջոցով թվային աշխարհի հորիզոնները լայնացնելն է: Ես միանգամայն համոզված եմ՝ այդ սարքերը դառնալու են ապագայի անբաժանելի մասնիկը, սակայն հարցն այն է, թե ինչ ձև կստանան դրանք: Մարդիկ կկարողանան ավելի հեշտ ստանալ շատ տեղեկատվություն, ավելի լավ գլուխ հանել իրենց մարմնից, կունենան հնարավորություն մշտապես կապ պահպանելու այլ մարդկանց հետ, և այս ամենը կօգնի ժամանակի հետ համընթաց լինելուն. ահա թե ինչու շարժական սարքերն ապագայում կլինեն այդքան նշանակալից: Դրանք նման չեն լինի ժամանակակից գաջեթներին, այլ կլինեն ավելի փոքր, ադապտացված, ավելի նորաձև և կունենան ավելի շատ գործառույթներ»:

2014թ.-ի ապրիլին հայտնի դարձավ, որ Nike-ը Nike+ FuelBand ֆիտնես թրեքերների (ֆիտնես թրեքերները մարդու մարմնի շարժումների ակտիվությունը վերահսկող և ցուցումներ տվող սարքեր են, որոնք օգնում են ճիշտ զբաղվել սպորտով) 70 ինժեներներից 55-ին ազատել է աշխատանքից, ապա փակել է ամբողջ նախագիծը: Ավելի ուշ ԶԼՄ-ները հայտնցին, որ դրա պատճառը կարող է լինել Apple Watch խելացի ժամացույցների ստեղծումը: Այժմ Nike-ը կենտրոնացած է սպորտսմենների համար հավելվածներ և Apple-ի հետ համատեղ շարժական սարքերի ստեղծման վրա:

Աղբյուրը՝ patentlyapple.com

Բաժիններ: Tech, Համալրիչներ
Թեգեր: Apple, FuelBand, Nike