Նոր Room հավելվածն արդեն հասանելի է Facebook-ում

Նոր Room հավելվածն արդեն հասանելի է Facebook-ում

Դեռ 10 տարի առաջ ֆորումները շատ հայտնի էին: Ցանկացած հարցի պատասխան փնտրում էինք համատասխան ֆորումում և քննարկում տարբեր հուզող թեմաներ: Սոցցանցերի հայտնվելուց հետո դրանք կորցրին իրենց նախկին կարևորությունը: Սակայն այսքան տարի անց էլ դրանց գաղափարը մոռացված չէ. Facebook-ը ներկայացրեց Room iOS հավելվածը, որը կոչված է վերադարձնելու ֆորումների նախկին ճանաչելիությունը:
2

Ծրագրավորողները հավաստիացնում են, որ իրենք չեն ուզում ստեղծել հերթական Snapchat, այլ նոր WordPress են ստեղծում:

Room-ում հնարավոր կլինի ստեղծել սենյակներ, որոնցում կարող եք քննարկել՝ ինչ ուզեք: Դրանցից յուրաքանչյուրի համար կարող եք ստեղծել օգտագործողների ցանկ, ընտրել մոդերատորներ, կարգավորել նամակագրության ձևեր, սահմանել տարիքային սահմանափակումներ, հանել անցանկալի մասնակիցներին և նույնիսկ փոխել դիզայնը: Հնարավոր է ներբեռնել նկարներ և տեսահոլովակներ: Յուրաքանչյուր Room-ում կարող եք ընտրել առանձին օգտանուն, իսկ հաշիվ բացելու համար նույնիս mail-ը գրացելու կարիք չկա:
3

Room-ի գլխավոր տարբերությունը նմանատիպ հավելվածներից այն է, որ այն ոչ մի կապ չունի Facebook-ի հետ: Այն լիովին առանձին է և հիշեցնում է Reddit-ին: Սակայն դրանում չկան վարկանիշներ և գլխավոր էջ:

Room-ը սովորական ֆորումներից տարբերվում է նաև նրանով, որ հնարավոր է անարգել միանալ ցանկացած քննարկման: Թեմայի ստեղծողը պետք է ձեզ ուղարկի QR կոդով նկար, որը կտանի դեպի տվյալ քննարկման սենյակ: Դուք պարզապես պետք է պահպանեք այն Camera Roll-ում: Այնուհետև հավելվածն ավտոմատ կերպով կգտնի հրավերը ձեր պատկերասրահում և կմիացնի ձեզ զրույցին:
4

Փորձել նորույթը կարող եք արդեն հիմա. այն անվճար հասանելի է App Store-ում: Որոշ օգտագործողների մոտ ներբեռնելիս կարող է հայտնվել «The item you tried to buy is no longer available» նախադասությունը, սակայն խնդիրն արդեն լուծման փուլում է և շուտով կկարգավորվի:

Աղբյուրը՝ lifehacker.ru

Բաժիններ: Ծրագրեր, Տեխնո
Թեգեր: Facebook