Բացառիկ ոսկե iPhone 6՝ նվիրված ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին (ֆոտո)

 10501946_316533815200277_4533953088535271660_nՄի քանի ամիս առաջ ֆլորենտինական ոսկերիչները Caviar ընկերության հետ համատեղ ներկայացրին iPhone 5s, որը պատված է 18 կարատանոց ոսկով: Սմարթֆոնի հակառակ կողմի վրա պատկերված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկարը, Ռուսաստանի գերբն ու մի քանի տող պետական հիմնից:

Այժմ Caviar-ը Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի առթիվ թողարկել է 23 ոսկե iPhone 6 հեռախոսներ։ Ընկերությունը ներկայացրել է նաև 1 բացառիկ անվանական ադամանդակուռ  iPhone 6` ՀՀ նախագահ պրն. Սերժ Սարգսյանի համար:

Այս հեռախոսները ցուցադրվում են հոկտեմբերի 25-27-ն անցկացվող «Yerevan Fashion Week. Golden lace» ցուցահանդեսին։

10710617_316533845200274_1529652433637476870_n

10527851_316533808533611_7238790139610495052_n

1959347_316533831866942_3676242809863161583_n

CAVIAR ընկերությունը սկսել է պատրաստել ոսկե և ադամանդե հեռախոսներ 2011թ.: Ոսկու, բնական կաշվի և ադամանդների համադրությամբ այս հեռախոսների շարքը CAVIAR ընկերությանը դարձել է դասի ամենահայտնի բրենդերից մեկը ողջ աշխարհում: