Իտալիան 5 մլն եվրո կծախսի ամբողջ երկրով մեկ անվճար Wi-Fi ապահովելու համար

Իտալիան 5 մլն եվրո կծախսի ամբողջ երկրով մեկ անվճար Wi-Fi ապահովելու համար

free-public-wifiԻտալիայում առաջարկել են օրինագիծ՝ ըստ որի երկրի ամբողջ տարածքում կապահովվի անվճար Wi-Fi ինտերնետ։ Օրինագծի հեղինակների խոսքով՝ սա կնպաստի երկրի տնտեսական աճին ու կօգնի բարելավել դիրքերը Եվրոպայում՝ ինտերնետի թափանցելիության ցուցանիշով։

Օրինագծի համաձայն՝ Wi-Fi կտեղադրվի Իտալիայի տեսարժան վայրերում, առևտրի սրահներում, օդակայաններում, դատարանի դահլիճներում, տաքսիներում։ Նախագիծն իրականություն դարձնելու համար երկրի բյուջեից օգտագործվելու է 5 մլն եվրո։

Օրինագիծն արդեն հավանության է արժանացել պառլամենտի 100-ից ավելի անդամների կողմից։Օրինագծի վերջնական տարբերակը կներկայացվի 2015-ի կեսերին։

wi-fi_2650644b

 

Միլանի պոլիտեխնիկ ինստիտուտում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ 30 Մբիտ/վ արագությամբ լայնաշերտ ինտերնետի թափանցելիությունը Իտալիայում 1 % է, ու սա այն դեպքում, երբ Եվրոպայում միջին ցուցանիշը 6 % է։ Փորձագետների խոսքով՝ պատճառը թանկ ինտերնետն է և համապատասխան ենթակառուցվածքի բացակայությունը։

Աղբյուրը՝ Reuters