Զվարճացնող ռոբոտ (ֆոտո, վիդեո)

c9e6e04ba676e144f5b752f807fb331a_large-520x294Ստեղծվել է ռոբոտ, որը պատի վրա ցուցադրում է ֆիլմեր, բացում է վեբ-էջեր, երաժշտություն է նվագարկում, վիդեոխաղեր միացնում, իսկ երբ դուք տանը չեք՝ տեղեկացնում, թե ինչ իրավիճակ է տիրում տանը և այլն։

homePod KEECKER կոչվող խելացի ռոբոտն ունի բազմաթիվ սենսորներ, հզոր պրոյեկտեր, աուդիոհամակարգ և երկու շարժիչ, որոնց օգնությամբ տեղաշարժվում է տանը։


Ռոբոտի առկայության պարագայում կարող եք արդեն կախվածության մեջ չլինել նրանից, թե որտեղ է տեղադրված հեռուստացույցը կամ երաժշտական կենտրոնը։

f31990a4e4e84372491949ae8bfbca59_large-520x294

ac64d1a3cd7ec27266870ecee46609ba_large-520x294

f7659c70e7551aaaf6112a41fbd67890_large-520x294

Բացի այդ՝ KEECKER-ի օգնությամբ կարելի է տեսազանգեր անել ու շփվել մեծ էկրանով։ Ռոբոտը կարողանում է վերահսկել նաև տան ջերմաստիճանն ու CO2-ի մակարդակը, կարող է ժամանակին զգուշացնել հրդեհի, ինչպես նաև զեկուցել աղմուկի մակարդակի մասին։

c1e0e93fe12edfb7875ddebf34e30e93_large-520x294

Եթե տանը կան փոքր երեխաներ կամ տնային կենդանիներ, ապա միշտ կարող եք KEECKER-ի վրա տեղադրված տեսախցիկների միջոցով դիտել նրանց։

a37b90a533865b572489dcfd93eb3cac_large-520x294

Ռոբոտի հեղինակները Kickstarter կայքում դրամահավաք են կազմակերպել և արդեն հավաքել անհրաժեշտ գումարը։ Սպասվում է, որ ռոբոտի առաջին մոդելները կթողարկվեն 2015-ի ապրիլին։

Աղբյուրը՝ kickstarter.com