AllTheFreeStock․ անվճար լավագույն ֆոտոարխիվները՝ մեկ կայքում

Screen-Shot-2014-10-27-at-12.45.35Եթե գրառման, կայքի կամ ցանկացած այլ նպատակով փնտրում եք անվճար լուսանկարներ, ապա նշենք, որ նման ֆոտոարխիվների թիվն օրեցօր ավելանում է ինտերնետում։ Իսկ ինչ վերաբերում է որակին, ապա այն չի զիջում վճարովի լուսանկարներին։

Բոլոր նման կայքերն անգիր հիշելու անհրաժեշտություն այլևս չկա, քանի որ ստեղծվել է AllTheFreeStock ծառայությունը, որը մի տեղում հավաքել է բոլոր հայտնի անվճար ֆոտոարխիվները։

Screen-Shot-2014-10-27-at-12.44.58

Կայքը հարմար է օգտագործել․ արխիվներն ընտրելիս այն չի վերահասցեավորում օգտագործողին արխիվի կայք, այլ ցուցադրում է արդյունքը նույն կայքում։

Աղբյուրը՝ lifehacker.ru