Առաջին իսկ ամսում Samsung-ը վաճառել է 4,5մլն Galaxy Note 4

Առաջին իսկ ամսում Samsung-ը վաճառել է 4,5մլն Galaxy Note 4

1Samsung Galaxy Note 4-ի վաճառքի դուրս գալուց հետո անցել է մեկ ամիս: Սկզբում ֆաբլետը հայտնվեց Հարավային Կորեայում և Չինաստանում, իսկ մի քանի օր առաջ այն հասանելի դարձավ նաև այլ երկրներում:

Մեկ ամսվա ընթացքում Samsung-ը վաճառել է 4,5մլն Galaxy Note 4: Արդյունքը կարելի է համարել դրական: Նախորդ տարի Galaxy Note 3-ը վաճառվել է 5 մլն օրինակով:

Հիշեցնենք, որ Samsung Galaxy Note 4-ն ունի 2560×1440 կետայնությամբ 5,7 դյույմանոց էկրան, 3 ԳԲ օպերատիվ և 32 ԳԲ ներքին հիշողություն, 16 ՄՊ հիմնական և 3,7 ՄՊ դիմային տեսախցիկներ, 3220 մԱ/ժ տարողությամբ մարտկոց:

Սարքն աշխատում է երկու չիպով՝ քառամիջուկ Qualcomm Snapdragon 805-ով և ութամիջուկ Samsung Exynos 7 Octa-ով:

Աղբյուրը՝ Geeky gadgets