Ռոբոտը բարձրացնում է իրերը ստատիկ էլեկտրականությամբ (տեսանյութ)

Ռոբոտը բարձրացնում է իրերը ստատիկ էլեկտրականությամբ (տեսանյութ)

grabit-robohandGrabIt նորաստեղծ ընկերությունը ներկայացրել է մի տեխնոլոգիա, որը թույլ է տալիս ռոբոտներին բռնել ու տեղափոխել իրերը ստատիկ էլեկտրականության օգնությամբ։ Այս մասին հաղորդում է Engadget-ը։

Տեխնոլոգիան օգտագործում է էլեկտրոդներ, որոնք ստեղծում են ստատիկ էլեկտրական լիցք, որի միջոցով էլ ռոբոտը բռնում և բարձրացնում է տարբեր իրեր։

GrabIt-ի մասնագետների խոսքով՝ արտադրության մեջ օգտագործվող ռոբոտները հիմնականում բռնում են իրերը վակուումի միջոցով, որը շատ էներգատար է, իսկ GrabIt-ի տեխնոլոգիան բավական էներգախնայող է։

Աղբյուրը՝ Engadget․com